կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-03 16:15
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին Նիկոլ Փաշինյանը զբաղված է հանցագործությամբ. Մարինա Խաչատրյանը՝ Փաշինյանի հակաօրինական գործողությունների մասին

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մեր քաղաքացիներն իրավունք ունեն հրաժարվելու ցանկացած բժշկական միջամտությունից, այդ թվում՝ պատվաստումից. Yerkir․am-ի տեղեկացմամբ՝  մամուլի ասուլիսում ասաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ պատվաստման գնալու կոչերին ու քարոզներին:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր տեսանյութ է հրապարակել, թե ինքն ու իր Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, եւ կոչ է անում քաղաքացիներին՝ ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել: Նա նաեւ նշել է, թե մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն:

Խաչատրյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը զբաղված է հանցագործությամբ, քանի որ, ՀՀ օրենսդրության համաձայն, դեղամիջոցների, այդ թվում՝ նաեւ պատվաստանյութերի գովազդն արգելված է։

«Իսկ Փաշինյանը եւ նրա օրինական, թե ոչ օրինական տիկին Աննա Հակոբյանը, առողջապահության նախարարի պաշտոնը խայտառակող Անահիտ Ավանեսյանը, Արսեն Թորոսյանը այս պահին զբաղված են գովազդով: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները, իմ խորին համոզմամբ, պետք է հետագայում անպայման դատվեն եւ նստեն մենախցերում»,- ասաց նա:

Խաչատրյանի կարծիքով՝ այն, որ հենց Նիկոլ Փաշինյանն է զբաղվում պատվաստանյութի գովազդով, վկայում է այն իրողության մասին, որ իրենք ձախողում են պատվաստումների գործընթացքը։ «Եվ ես շատ ուրախ եմ դրա համար: Որեւէ մեկն իրավունք չունի մեր քաղաքացիներին պարտադրելու մի բան, որը դեռեւս կլինիկական փորձարկումների փուլում է: Անահիտ Ավանեսյանն էր հայտարել, եւ ես հաստատում եմ նրա խոսքերը՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն անցնում են կլինիկական փորձարկումներ, իսկ դրանք կատարվում են մեզ նման մարդկանց վրա: Շատ հետաքրքիր է իմանալ, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մյուս անդամները՝ երեխաները, ե՞րբ են պատվաստվելու, թե՞ թմրամոլներին արգելված է, եւ դա է պատճառը, որ նրա ընտանիքից միայն ինքն ու իր կինն են գնացել պատվաստումների»,- նշեց նա:

 Նեյրովիրաբույժը քաղաքացիներին կոչ արեց մանրամասն ծանոթանալ այն պատվաստանյութերի բաղադրությանը, որն ուզում են իրենց ներարկել։ «Ավելին՝ կխնդրեմ, որ նկարեն եւ ուղարկեն ինձ պատվաստանյութերի ներդիր-թերթիկները, խոստանում եմ այդ առումով իմ մասնագիտական գնահատականը տալ»,- ասաց նա:

Առողջապահության նախարարությանն ու կից արբանյակներին, ինչպես նաեւ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռը բռնազավթած եւ խայտառակած Փաշինյանին էլ Մարինա Խաչատրյանը հորդորեց զերծ մնալ հերթական օրինախախտումներից: Ըստ նրա՝ հերթական լկտի սուտն է, թե պատվաստանյութը հարյուր տոկոսով փրկում է մարդուն մահանալուց:

«Այս սուտը առողջապահության նախարարությունը մեդիադաշտ է բերում որովհետեւ բազմաթիվ պատվաստանյութեր, որոնք անցնում են կլինիկական փորձարկումներ, խոսվել է շատ հատկապես «AstraZeneca»-ի մասին, բերում են ընդհուպ մահվան: Եթե կան մահվան դեպքեր, եթե բազմաթիվ զարգացած երկրներ արգելել կամ սահմանափակել են «AstraZeneca»-ի կամ այլ պատվաստանյութերի կիրառությունն իրենց երկրներում, ապա դուք ինչպե՞ս կարող եք մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել եւ հավաստիացնել, որ հարյուր տոկոսով մարդուն ապահովագրում է: Ամոթ է»,- նշեց Խաչատրյանը՝ շեշտելով՝ որեւէ պատվաստանյութ չի պատրաստվում ստանալ, բոլորին խորհուրդ է տալիս օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ, վիտամիններ, դուրս գալ մաքուր օդի, դիմակ չկրել:

«Չինաստանից մեծ խմբաքանակ պատվաստանյութ են ներկրել։ Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ որեւէ պատվաստանյութ չեմ պատրաստվում ստանալ, Մարդու իրավունքների պաշտպանը դիմակների հետ կապված տուգանքների առնչությամբ դիմել է Սահմանադրական դատարան, եւ այս պահի դրությամբ դիմակների կրման պարտադրանքն ու դրա համար սահմանված տուգանքները սառեցվել են»,- հայտնեց նա:

ԱՆդրադառնալով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պատվաստվելու հանգամանքին՝ ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է նա պատվաստվել «AsraZeneca»-ով, այն պարագայում, երբ առողջապահության նախարարության աշխատակիցները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով:

«Իրականում, թե ի՞նչ ներարկեցին, դա հարցի մեկ այլ կողմն է: Առողջապահության նախկին նախարարի աթոռը խայտառակող Արսեն Թորոսյանը հրապարակել էր իր, այսպես կոչված, կանաչ անձնագիրը, որում նշված էր, որ նա իբրեւ թե ստացել է «Սպուտնիկ V»: Ենթադրենք ստացել է, ժամկետն արդեն լրացել է, մի քանի ամիս հետո պետք է պատվաստումը կրկնվեր, ինչո՞ւ չի ստանում «AsraZeneca» կամ հերթական «Սպուտնիկ V»-ն: Այստեղ խաբեությունն այնքան ակնհայտ է, այնքան շատ է: Մարդկանց խնդրում եմ պարզապես չխաբվել»,- ասաց նեյրովիրաբույժը:

Մանրամասները դիտեք տեսանյութում։