կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-26 13:24
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոստացել էին, որ նախկիններից հրաժարվելու դեպքում 3000 դոլարով ռուսական իկրա ենք առնելու․ Ռազմիկ Դավոյան

Ստորության, դավաճանության, քծնության, մոլագարության, ինքնահիացածության, դաշտը այնքան է քննարկվել, որ ես հիմա եթե փորձեմ ինչ-որ բան ավելացնել, հավանաբար չեմ կարողանա՝ ըստ Yerkir.am-ի ասաց գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը մամուլի ասուլիսում։

«Խորհրդային Միության փլուզման արդյունքում ստեղծված Հայոց երրորդ պետության սաղմի վրա թուրքական հորդաների պես հարձակվեց մի հորդա, որը կազմավորվել էր մեր ներսում՝ դավաճանական, ստախոսության, սուտ խոստումների հենքի վրա։  Ամեն մարդ մի ձգտում ունի․ մարդկանց խոստացել էին, որ նախկիններից հրաժարվելու դեպքում 3000 դոլարով ռուսական իկրա ենք առնելու, ռուսական սև հացի վրա ռուսական հրաշալի կարագը քսելու ենք, իկրան բարձելու ենք, ցույց ենք տալու ձեզ և ինքներս ուտելու ենք։ Եվ ժողովուրդը ասաց, որ ցույց տալը պատահական չէ, նաև մեզ կտան՝ կուտենք։ Ժողովրդի խաբվածությունը ցավալի իրողություն է»,-պարզաբանեց Ռազմիկ Դավոյանը։

Նա, սակայն, ասաց, որ շատ բաներ կան, որոնց դիմաց, երբ անհատը խաբվածության զգացում է ունենում, գլուխը կախում է, բայց ճիշտ է, որ հետո բարձրացնի ու ասի՝ այո՛, խաբվել եմ։

«Հայերին ուզում եմ ասել հետևյալը․ աշխարհում որտեղ բնակվելիս կլինեն՝ Հյուսիսային բևեռից մինչև ՀՀ մարզերը, հայը երբեք չպիտի մոռանա, որ Արցախը ոչ թե հայկական է, այլ հայերինն է, որ Նախիջևանը հայերինն է, որ Վանը, Ղարսը, Էրզրումը, Մասիսը հայերինն է։ Սփյուռքի եղբայրներին ուզում եմ ասել՝ որովհետև Մասիսը բարձր է, երևում է ձեզ, ասում եք՝ Մասիսը մերն է, բա այս բոլոր թվարկածները ո՞ւմն են։ Աշխարհի ամեն հայ, որ անկյունում էլ ապրի, երբեք չպիտի մոռանա, որ այս ամենը իրենն է»,-ասաց Ռազմիկ Դավոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․