Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի «Հայրենիք» (Vatan) կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը հինգշաբթի հանդես է եկել ՆԱՏՕ-ից Անկարայի դուրս գալու օգտին, քանի որ դա անհրաժեշտ է Թուրքիայի ազգային անվտանգության ամրապնդման համար։
«ՆԱՏՕ-ից դուրս գալն ամենաարդյունավետ պրակտիկան է ԱՄՆ-ի սպառնալիքների և դավադրությունների դեմ: Ազատվելով ՆԱՏՕ-ից՝ Թուրքիան կուժեղանա տնտեսության մեջ անկախության համար մղվող պատերազմում»,- ասել է Փերինչեքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Թուրքիայի` Հյուսիսատլանտյան դաշինք մուտքի 70-ամյակի նախօրեին։
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ին անդամակցության դադարեցումը ոչ միայն անհրաժեշտ է Թուրքիայի ազգային անվտանգության համար, այն նաև վստահություն կհաղորդի այն երկրներին, որոնք կանգնած են ԱՄՆ-ի սպառնալիքի առջև»։ «Թուրքիայի նման քայլը կարագացնի ՆԱՏՕ-ի կազմաքանդման գործընթացը, ինչը կնպաստի խաղաղության հաստատմանը ողջ աշխարհում»,- կարծում է քաղաքական գործիչը։
«Վաթան» կուսակցությունը, որը խորհրդարանում չէ, ակտիվորեն հանդես է գալիս Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ զարգացնելուց հրաժարվելու օգտին` որդեգրելով ռուսամետ կողմնորոշում:
Հիշեցնենք նաև, որ Փերինչեքը աչքի է ընկնում նաև հուժկու հակահայկական քաղաքականությամբ:
Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952 թվականի փետրվարի 18-ին` դաշինքի ստեղծումից երեք տարի անց։