|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Թուրքական Karar թերթը ռուսական 10 շրջան անվանել է «թյուրքական հանրապետություններ», այդ թվում՝ Թաթարստանը, Բաշկիրիան, Չուվաշիան, Յակուտիան, Ալթայի երկրամասը, Դաղստանը և այլն։
Բացի դրանից՝ ևս մեկ ազգայնական պարբերական` Yeniçağ-ը, հրապարակել է նաև «կիսաանկախ թյուրքական պետությունների» մասին նյութեր։ Դրանք ներառում են նաև Խակասիայի և Տուվայի, Կարաչաևո-Չերքեզիայի և Կաբարդինո-Բալկարիայի հանրապետությունները։
Սա առաջին նման դեպքը չէ։ Ավելի վաղ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) Twitter-ում հրապարակել էր «Թյուրքական աշխարհի» քարտեզի լուսանկարը, որը բռնել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին։ Ըստ քարտեզի՝ թյուրքական ազդեցության գոտում են Թաթարստանը, Բաշկիրիան, Ռուսաստանի հարավը, Արևելյան Սիբիրի մի մասը, Իրանի հարավը, ինչպես նաև Ադրբեջանը, Ղազախստանը և այլ թյուրքական պետություններ։