Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կրեմլը նյարդայնացած ու անհանգստացած է ռուսական լրատվամիջոցներում աճող ադրբեջանամետ ազդեցությունից. գրում է «Նեզիգար» թելեգրամ ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Ադրբեջանն իր նավթային ընկերության՝ SOCAR-ի միջոցով, երկարաժամկետ պայմանագրեր է կնքում ռուսական պարբերականների հետ՝ ի թիվս այլ կետերի, նրանց պետական շահերի աջակցության պայմանով: Այս դեպքում մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բավականին հստակ տեսակետի ձևավորման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հրապարակումների հետ աշխատանքը հիմնված է մասամբ ֆինանսավորման կամ նույնիսկ լրատվամիջոցների ակտիվի ամբողջությամբ գնման սկզբունքի վրա։
«Մասնավորապես, դա տեղի է ունեցել News.ru-ի հետ: Պայմանագրերն արդեն կնքվել են «Նովայա գազետա»-ի և ոչ անհայտ «Daily Storm»-ի հետ: Ռուսաստանի տարածքում բոլոր քարոզչական աշխատանքները համակարգում է Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: Ֆինանսական հոսքերը համակարգում է Մոսկվայում SOCAR-ի ներկայացուցիչը`News.ru-ի սեփականատեր Մուսեյբ Ալեքպերովը»,- գրում է թելեգրամյան ալիքը և հիշեցնում է, որ Կրեմլը միշտ լռելյայն հասկացնել է տվել, որ ԱՊՀ երկրները չպետք է շահեր ունենան ռուսական լրատվամիջոցների նկատմամբ։
«Ըստ ամենայնի, շատ լուրջ դատավարություն է սպասվում, սա խաղի կանոնների շատ լուրջ խախտում է»,– գրում է «Նեզիգարը»։