Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նա հիշեցրել էր ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթղթերը: Իշխանությունները վերջերս հաճախ են հիշեցնում, որ, 1999-ին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի փաստաթուղթը ստորագրելով, Դուք նույնպես ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Կխնդրեմ Ձեր մեկնաբանությունը:
Թույլ տվեք մի հարց տամ բոլորիդ՝ այդ փաստաթուղթը որևէ մեկը կարդացե՞լ է, թե՞ ոչ: Իսկապես սա թեմա է, առնվազն երկու ամիս քննարկվում է: Մի մարդ, որ դեռևս մեկ ճիշտ խոսք ասած չկա, արել է մի հայտարարություն, և որևէ մեկը չի փորձել կարդալ՝ հասկանալու համար՝ այս մարդը հերթական անգամ ստո՞ւմ է, թե՞ գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճիշտ է ասում: Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել, այդ մարդը ստում է: Ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից է եղել այդ տարիներին: Բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են բանակցային գործընթացով, կառաջարկեմ կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջերը: Այնտեղ կան մանրամասներ հետսովետական բոլոր կոնֆլիկտների մասին, բոլոր տեղերում գրված է՝ մենք հարգում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, և որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում: Մոլդովայի, Վրաստանի, Ռուսաստանի, և միայն Ղարաբաղի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Հիմա տեսեք, թե ուր ենք հասել, որ Լիսաբոնից հետո հենց Ստամբուլում մենք ստացանք այդ փաստաթուղթը:
Հետո նման բան կա, չէ՞, ասում է՝ կապ չունի, թե որքան ազնիվ ես, մեկ է՝ հավատում են նրան, ով վարժ ստում է: Եթե վարժված ես ստելու, անում ես առանց ամոթի, թատերական ներկայացումներով, քեզ հավատում են: