Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Փաշինյանը հերթական անգամ ստում է՝ ասելով, որ Սյունիքի սահմանից հայկական զորքը հետ չքաշելու դեպքում կարող էր նոր պատերազմ սկսվել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը մի քանի հանգամանք առանձնացրեց՝ առաջին հերթին կասկածի տակ առնելով զորքերը հետ քաշելու հրամանի հիմնավորվածությունը։
«Երկրորդը՝ երբ դեկտեմբերի 17-ին՝ դավաճանական փաստաթղթի ստորագրումից գրեթե 40 օր անց, Նիկոլն ասում է, որ եթե զորքերը հետ չքաշվեին, ապա կլիներ պատերազմ, ապա հիշենք, որ Ռուսաստանը հրադադարի՝ ռազմական բոլոր գործողությունների դադարեցման երաշխավորն էր։ Ինչո՞ւ է Նիկոլը 40 օր անց մեզ վախեցնում պատերազմով այն դեպքում, երբ Ռուսաստանի երաշխավորությամբ նոյեմբերի 9-ին արդեն եղել է հրադադար»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Զորքերը հեռացնելու կոնկրետ պահանջի, նոր պատերազմի իրական ռիսկի բացակայության պայմաններում այնքան հետ քաշվելը, որպեսզի անպաշտպան մնար Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ըստ Աշոտյանի, կոնկրետ եզրահանգումների հիմք է ստեղծում։
«Ինչո՞ւ այդքան հետ քաշեցիր՝ մերկացնելով Գորիս-Կապան ճանապարհը։ Չէ՞ որ, եթե դու պրոցես ես տանում ու մի քիչ էլ հայրենիք ես սիրում և ունես խելք, կարելի էր ասել՝ զորքերը քաշում եմ, և, ենթադրենք՝ 5 կմ-անոց բուֆեր եմ տալիս Գորիս-Կապան ճանապարհին, մինչև լուծվեն դելիմիտացիայի, դեմարկացիայի, մնացած հարցերը»,- ասաց Աշոտյանը։
Պարզ վերլուծության արդյունքում, ըստ նրա, եզրահանգումը մեկն է․ «Նիկոլը նորից մեզ խաբում է, նորից մեզ «գցում» է ու դրա մասին ցինիկաբար հայտարարում է, որովհետև մնացել է անպատիժ»։