Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՀՅԴ անդամներն այսօր ծաղիկներ են խոնարհել դոկտոր, պրոֆեսոր, Մյունխենի հայկական հարցերի հաստատության հիմնադիր տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանի շիրմին՝ նրա ծննդյան 90-ամյակի առիթով՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Ընկեր Էդիկը ՀՅԴ 20-րդ դարի երկրորդ կեսի երևելի դեմքերից էր և ոչ միայն Դաշնակցության համար, այլև մեր ժողովրդի արժանավոր զավակներից էր»,-նրա շիրմին ասաց ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանը։
Նա հիշեցրեց Էդուարդ Հովհաննիսյանի խոսքը՝ «մաս կազմել հայ ժողովրդի ճակատագրին», և ասաց, որ ինքը ևս իր կյանքով ու գործուեությամբ նվիրվել էր ու մաս կազմել հայ ժողովրդի ճակատագրին։
«Նրան ճանաչող մարդիկ ասել են, որ նա իր կարողություններով դառնալու էր մեծ գիտնական, ավելի մեծ բարձունքների էր հասնելու գիտության մեջ, եթե ապրեր ու սեղծագործեր Հայաստանում, որովհետև Մոսկվայում իր կրթությունը փայլուն կերպով ստանալով՝ վերադարձել էր Հայաստան բնագիտական նոր ճյուղ բացելու առաքելությամբ, նրան այստեղ առաջարկվում էր լաբորատորիա հիմնել, այդ ճյուղը զարացնել, ընկեր Էդիկն էլ խնդրել էր, որ այդ գիտական կենտրոնը հիմնվի Կապանում, ոչ թե Երևանում, որ Կապանը չթրքացվի։ Նա ազգային այդ խնդիրն է պատճառ դարձրել՝ թողնելու մայրաքաղաքում գործելու, առաջ գնալու հնարավորությունը։ Բայց թողնելով ամեն ինչ, ավիրելով իր կենսագրությունը, գնում է Սփյուռք, որովհետև այստեղ Հայ Դատի համար չէր կարող պայքարել, գնում է, որպեսզի պայքարի»,-ասաց Արտաշես Շահբազյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․