|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել «Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին. հաղորդում է «Կազինֆորմ»-ի թղթակիցը։
Ղազախստանի Հանրապետության հակակոռուպցիոն գործակալության նախագահ Մարատ Ախմետժանովը նշել է, որ օրինագիծը հսկողություն է սահմանելու քաղաքացիական ծառայողների, նրանց հավասարեցված անձանց, նրանց ամուսինների նկատմամբ:
«Այսպիսով՝ եթե ծախսերի և եկամուտների անհամապատասխանության չափը գերազանցում է նվազագույն հաշվարկված ցուցանիշի հազարապատիկ, ապա քաղաքացիական ծառայողի նկատմամբ կկիրառվի վարչական տուգանք՝ անհամապատասխանության չափի 90 տոկոսի չափով։ Եթե ծախսերի և եկամուտների միջև անհամապատասխանության գումարը գերազանցում է պետական ծառայողի տարեկան եկամուտը, ապա նա ենթակա է աշխատանքից ազատման»,- պարզաբանել է նա։
Նշվել է, որ յուրաքանչյուր դեպքում անձին հնարավորություն կտրվի հիմնավորելու ծախսերի օրինականությունը։