կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-10 10:44
Մշակույթ

«Դեպի մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին կմասնակցի «Արցախի ձայներ»-ի Անիշոկը (տեսանյութ)

«Դեպի մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի մասնակից 9-ամյա Անիշոկը:

Այս  մասին «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է «Արցախի ձայներ»-ի գեղարվեստական ղեկավար  Լիրա Քոչարյանը՝ նշելով, որ  Անիշոկը «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի ամենափոքր մասնակիցն է։
 
Անիշոկը  նախագծին  ներկայանալու  է  «Սելֆի-Երևան»   երգով, որի  հեղինակը   Արտյոմ Վալտերն է։
 
«Աշխատանքի բերումով օրվա մեծ մասն անց ենք կացնում ճանապարհներին, հատկապես՝ Ստեփանակերտ-Երևան: Անիշոկի՝    «Սելֆի - Երևան»  երգը հենց այդ մասին է  պատմում:  Անիշոկի հետ ինչպես միշտ աշխատում է «Արցախի ձայներ» նախագծի ողջ թիմը»,-ավելացրել  է  Լ. Քոչարյանը:
 
Նրա   խոսքով՝  «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգը կհեռարձակվի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ին,  առաջին  ալիքով:
 
Տեղեկացնենք, որ  2012 թվականին Ուկրաինայի մասնակից Անաստասիա Պետրիկը «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթել է հենց Արտյոմի գրած երգով։ Արտյոմը նաև «L.E.V.O.N» երգի հեղինակն է, որը նույնպես շատ է   սիրվել հանդիսատեսի կողմից: