Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանին փետրվարի 14-ին հրավիրել են Քննչական կոմիտե: Այնտեղից դուրս գալուց հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Նոյեմբերի 25-ին խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ եմ ունեցել, գնահատականներ եմ հնչեցրել, հիմքում այդ գնահատականներն էին: Սկզբից ոստիկանություն էին հրավիրել մի 2 ամիս առաջ: Պարզվում է քրգործ են հարուցել և որպես վկա-կասկածյալ ես օգտվեցի իմ իրավունքից ու ցուցմունք չեմ տվել»:
Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով իրավական համակարգին, ասաց, որ համակարգն ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել Գագիկ Ջհանգիրյանը, որը դեռևս 1995-ին կարողացավ ոչնչացնել դատական իշխանությունը:
«Այդ մարդը պետությունը ոչնչացրեց ու չպատժվեց: Չպատժվեց նաև, երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ իր ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի մարմինը դեռ տաք էր, պահանջում էր, որ իրեն գլխավոր դատախազ նշանակեն: Չնշանակվեց, հետո փորձեց այդ նենգ խմբի հետ հեղաշրջում իրականացնել ու էլի չպատժվեց: Այսինքն՝ չի պատժվել ու հիմա ռեւանշ է անում: Հիմա էլ ասում է՝ ես եկել եմ իշխանության, թքած ունեմ, թե ինչ է կատարվում: Ես արհամարհում եմ գագիկջհանգիրյանական արդարադատությունը: 1995-ին իմ վախը բռնել են: Եթե փորձում են ահաբեկել, իզուր: Բայց այս անգամ անպատիժ չեն մնա»,- ասաց Հակոբյանը: