|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 10-ի նիստում որոշեց դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Վահագ Արամի Գալուստյանին (ծնվ.՝11.08.2003 թ.) տրված տարկետումը՝ ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում նրա ընդգրկված չլինելու հիմքով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի հավաքական թիմի անդամ չհամարվող Վահագ Արամի Գալուստյանին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2022 թվականի հունվարի 4-ի N 01/04 գրությունը: