Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` սովորաբար կիրակի օրերին տեղի ունեցող ՔՊ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի «նշանառության» տակ է հայտնվել սահմանադրական հանրաքվեի «կնքահայր» Վահագն Հովակիմյանը, ում Փաշինյանը չի խնայել։
«Շան լափ թափեց գլխին` ամենավերջին բառերով` հանրաքվեի հաշվով»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը։ «Ասաց` Վահագ, դու մեզ քաշեցիր, էսօր մենք պատի առաջ ենք կանգնել, ելք չունենք՝ կարանք խայտառակվենք, անելիքներս չգիտենք։
Մի կողմից կորոնավիրուսն է, մյուս կողմից՝ իրավական լուծումները չգտաք, ՍԴ-ի հարցում մնացինք հանրաքվեի հույսին, հիմա էլ անելիքներս չգիտենք»:
Իսկ Վահագն ի՞նչ էր ասում։ «Չորացած, լուռ լսում էր։ Ի դեպ, իմացեք` քննարկվում են հանրաքվեից «զադնի դնելու» տարբերակները»: Ի՞նչ տարբերակներ են։ «Փորձում են ելքեր գտնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում