Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշել է զբաղվել ավտոշուկայով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ: Ըստ նախարարության՝ դրանք պետք է համապատասխանեն տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, որպեսզի գրավիչ դառնա ԵՏՄ եւ այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացը:
Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ավտոմեքենաների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50000 քմ, այդ թվում՝ փակ տարածքներինը՝ առնվազն 1000 քմ: Ավելին ավտոշուկան պետք է կահավորվի տեսախցիկներով: Շուկայի տարածքում կազմակերպիչը պետք է նախատեսի տարածքներ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական խմբի համար ավտոմեքենաների պետական հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով:
Նաեւ տարածք պետք է հատկացվի մեքենաների համարանիշեր պատրաստող կազմակերպության համար, տրանսպորտային միջոցների ներմուծման եւ արտահանման գործընթացը կազմակերպող պետական եւ ոչ պետական մարմինների համար անհրաժեշտ ձեւակերպումները տեղում իրականացնելու նպատակով»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում