| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ-ում շարունակվում են 2016թ. բյուջեի քնարկումները:
Քաղաքաշինության մասով զեկուցեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ քաղաքաշինության նախարարության հիմնական սկզբունքները լինելու են՝ տարածքային համաչափ զարգացում, սահմանամերձ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր ու շինարարության ժամկետների չձգձգում: Նախարարի խոսքով՝ այս գերակայությունների հիման վրա է ձևավորվել բյուջեի ծախսային մասը, որը կազմում է 6 միլիարդ 415 միլիոն դրամ:
Անդրադառնալով շինարարական օբյեկտների կառուցման ժամկետներին՝ Նարեկ Սարգսյանն ասաց, թե նախարարությունը փորձում է անել առավելագույնը՝ ավարտելու համար շինարարական աշխատանքները նշված ժամկետներում՝ 2-3 տարի ժամկետում:
«Օբյեկտների ավարտվածությունը 2012-ին, օրինակ, կազմել է նախատեսված աշխատանքների 24 տոկոսը, 2014-ին՝ 28 տոկոսը, 2015-ին՝ 48 տոկոսը, իսկ 2016-ին նախատեսում ենք ավարտել 58 տոկոսը»,- նշեց նախարարը:
Նարեկ Սարգսյանը շեշտեց նաև, որ քաղաքաշինության նախարարությունը նախաձեռնում է ազատվել շինարարական օբյեկտների պատվիրատու լինելու խնդրից: «Նախարարությունը պետք է լինի հիմնական վերահսկողը, մենք չենք կարող լինել որոշակի օբյեկտների պատվիրատու: Այս ուղղությամբ ևս աշխատանքներ տանում ենք»,- ասաց նա:
Սարգսյանը հավելեց, որ համայնքների համաչափ զարգացման համար իրենք պետական բյուջեի հատկացված գումարները բաշխել են համաչափ: