|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։ Այս մասին ասվում է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով գերատեսչության հայտարարության մեջ, որն ընթերցել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը։
ՌԴ ՊՆ-ն նշում է, որ հաշվի է առնվել Ուկրաինայի չեզոքության և ոչ միջուկային կարգավիճակի մասին պայմանագրի նախապատրաստումը և Ստամբուլում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններն ու փոխադարձ վստահության բարձրացումը, որոշում է կայացվել ՈՒկրաինայի վերոնշյալ շրջաններում նվազեցնել ռազմական ակտիվությունը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Կիևում կընդունվեն համապատասխան առանցքային որոշումներ, և պետք է պայմաններ ստեղծվեն հետագա բնականոն աշխատանքի համար»,- հավելել է Ֆոմինը։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբը ավելի մանրամասն կզեկուցի ռուսական պատվիրակության՝ Մոսկվա վերադառնալուց հետո։