|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ընդառաջել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչների խնդրանքին եւ նրանց այսօր իր մոտ է հյուրընկալելու։ Ուշագրավ է, որ ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ հավաքված բնակիչները քննադատում էին Փաշինյանին ու նրա ղեկավարած կառավարությանը՝ ասելով, որ կառավարությունն անգործության է մատնվել, իրենք պարբերաբար նամակներ են ուղարկում, ներկայացնում իրենց խնդիրը, սակայն շարունակ ստանում են վտարման որոշումներ, եւ իրենց հարցին լուծում չի տրվում։ Թե ինչ կարող է անել այս հարցով ԱԺ նախագահը, դժվար է պատկերացնել։
Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը վերջին օրերին հաճախ է ցուցադրաբար շրջում Ազգային ժողովի տարածքում, նախորդ օրն ԱԺ-ի բակում էր՝ թիկնազորի ուղեկցությամբ, անցնում էր ընդդիմությանը հատկացված հարկաբաժնի կողքով։ Երեկ էլ նույնկերպ մտավ խորհրդարանի բուֆետ, աշխատակիցներից մեկին ինչ-որ բան հարցրեց եւ արագ հեռացավ, սակայն շարունակ հրաժարվում է լրագրողներին ճեպազրույց տալ։ Ավելի ուշ իմացանք, որ ԱԺ նախագահը բուֆետ է մտել՝ հետաքրքրվելու՝ իր պատվիրած կերակուրը պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Մենք պարզեցինք, որ սպանախով ապուր էր պատվիրել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում