Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Իհարկե, մենք մինչև Քրիստոսի ծնունդը և դրանից էլ հետո որպես այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդներ՝ հայերը և իրանցիները, և նաև իբրև հնագույն պետություններ, ունեցել ենք միջպետական հարաբերություններ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը ԻԻՀ և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ԳԱԱ-ում կազմակերպված «Հայաստան-Իրան․ պատմական անցյալը և ներկան» միջազգային գիտաժողովի ընթացքում։
«Հետո պատմական հանգամանքների բերումով ապրել ենք միասին, և ահա դիվանագիտական հարաբերությունների հաստատման այս իրադարձությունն ուղղակի մի նոր փուլ է մեր երկու ժողովուրդների հարաբերությունների մեջ»,-ասաց նա։
Այն իր նշանակությամբ չափազանց կարևոր է, նշեց Սուվարյանը, նախ՝ այն առումով, որ մենք շատ վաղուց բարեկամ ժողովուրդներ ենք, երկրորդ՝ 90-ական թթ չափազանց էական էր ԻԻՀ աջակցությունը մեր երկրին մեր ծանր կացության պայմաններում, և երրորդ՝ այսօր աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում, ինչ խոսք, մեր հարաբերությունները մեր հնագույն հարևանի հետ ամուր կառուցելը հնարավորություն կտա բարելավել հարաբերությունները սպասվող աշխարհաքաղաքական մարտահրավերներին։
Մանրամասն՝ տեսանյութում․