Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակ Մովսիսյանը երիտասարդ տարիներից աչքի է ընկել իր համարձակ հետազոտություններով, ելույթներով և, անշուշտ, արժանի է նման վերաբերմունքի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակագիտական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված գիտաժողովում։
«Հայաստանի տարածքում հնագույն պետության գաղափարին նվիրված նրա աշխատությունը ապացուցեց, որ հայկական պետականությունն ունի 5 000 տարվա պատմություն։ Ոմանք սկսեցին բանավիճել, չընդունել և այլն, բայց նրա բոլոր աշխատությունները հիմնվում են աղբյուրագիտական ամուր հիմքի վրա, համոզիչ են և նույնիսկ կասկածողները դժվարանում են հերքել նրա այս կամ այն դրույթը։ Այդ ոճով աշխատելով՝ նա մեր պատմագիտության մեջ թողեց խորը հետք, և կարելի է համարձակորեն նշել, որ նա մեր բոլոր ժամանակների լավագույն պատմաբաններից մեկն է»,-ասաց ակադեմիկոսը։
Յուրի սուվարյանն ընդգծեց, որ Արտակ Մովսիսյանի աշխատությունները նույնպես խիստ արժեքավոր են։
Նա հիշեցրեց, որ նրա մի աշխատությունը՝ աշխարհաժողովների մասին, ապացուցեց, որ այսօր թմբկահարվող ժողովրդավարությունը մեզ վաղուց է բնորոշ եղել։
Մանրամասն՝ տեսանյութում․