Փոխարժեքներ
29 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրեց Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Աժ-ում «Հայաստան» խմբակցության պատգամաովր Քրիստնե Վարդանյանը Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ճնշումի մասին է խոսքը, կոնկրետ ուժային ո՞ր կառույցների և ո՞ւմ կողմից է իր վրա ճնշում եղել։
Իր հեռախոսն առգրավելու և անձնական նամակագրությունները հրապարակելու դեպքի առնչությամբ Աղազարյանն ասաց․ «Անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ես ենթարկվել եմ ճնշումների, և շատ լուրջ ճնշումների, ընդ որում գիտեք՝ քննիչը վերցրեց իմ հեռախոսը և կատարեց խուզարկություն։ Ես մեկ-երկու անգամ ասել եմ, որ եթե ԱԱԾ-ի հետ կապված որևէ խնդիր, ապացույց, գործիք, էլեմենտ կհայտնաբերեն իմ գրպանից, իմ անկողնուց, իմ էլ չգիտեմ որտեղից, խնդիր չունեմ, ես օքեյ եմ, եթե դա վերաբերվում ա պետական անվտանգությանը։ Եթե իմ հետախոսը վերցնում են և կարդում են իմ և որևէ մեկի՝ տղամարդ, թե կին անձնական նամակագրությունը և սպառնում են, որ կտանք Ձեր կնոջը, տղաներին, կհրապարակենք, ես եմ ավելի անբարոյակա՞ն, թե՞ էդ անողները, դա ճնշում չի՞»։
Ընդդիմադիր պատգամավորը գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրեց Հովիկ Աղազարյանի հայտարարության վրա՝ նշելով, որ փաստացի, հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց առ այն, որ պատգամավորի նկատմամբ ճնշումներ են եղել՝ մանդատը վայր դնելու համար։