Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հատված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից` ներկայացված ՀՅԴ 131-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական հանդիսության ժամանակ
Օրվա իշխանությունը ձախողվել է բոլոր ուղղություններով՝ Արցախի հարցում, արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, բանակաշինության, տնտեսության։ Ձախողվել են նաև այն ոլորտներում, որոնք, իբր, իրենց համար արժեք էին և համոզմունք։ Արդեն ակնհայտ փաստ է՝ նրանք որևէ կապ և առնչություն չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդար դատական համակարգի, քաղաքացու` ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքի հետ։ Նրանց համար դրանք, ինչպես մնացած պարագաներում, ընդամենը լոզունգ են՝ ֆեյսբուքյան ստատուս, մարդկանց մոլորեցնելու միջոց, բայց ոչ երբեք` նպատակ։
Արդար դատական համակարգի ջատագովները կալանավորում են ընդդիմադիրներին ապօրինի չդատող դատավորներին։ Ազատ ընտրությունների ջատագովները կալանավորում են ժողովրդի կողմից ընտրված` համայնքի ղեկավարներին։ Ուժային կառույցները դարձել են երկրում մեկ մարդու իշխանություն, ավելի ճիշտ՝ բռնապետություն հաստատելու բութ գործիք, իսկ միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները լուռ հետևում են այս ամենին, դեռ մի բան էլ ասում՝ Հայաստանում ժողովրդավարությունն առաջընթաց է ապրում։ Ամեն ինչ պարզ է` այս իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի հայերից:
Տե՛ս նաեւ