Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրվա ընթացքը գնահատում եմ հաջողված՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ամփոփելով օրը։
Նա արձանագրեց, որ այսօր ամբողջ օրը՝ շուրջ 8 ժամ, ցուցարարները ներկայություն ապահովեցին Հանրապետության հրապարակում։
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ վճռական են, գիշերելու են Հանրապետության հրապարակում, վաղն առավոտից ամբողջ Հայաստանով շարունակելու են զանգվածային բողոքի ակցիաները և ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում լինելու է մեծ հանրահավաք։
Անկախ ցուցարարների թվից՝ Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը այլընտրանք չունի, քան հեռանալը, քանի որ նա մնացել է իր ֆեյքերի ու նեղ կուսկացական շրջանակի հույսին։
«Այս մարդը ամեն օր կործանում է մեր երկիրը․ ստորացուցիչ պայմանագիրը կնքելուց հետո անցել է 42 օր, այս խաղաղ ժամանակներում հանձնել է 4 բնակավայր, որոնց մասին փաստաթղթում չկար, տվել է Սյունիքի համար կարևոր նշանակության 2 դիրք, Գորիս-Կապան ճանապարհը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, վաղը տալու է տարածքներ Տավուշից և Վայոց ձորից։ Այս մարդը էդ ա, եկել է այս ժողովրդին պատժելու համար։ Հիմա ի՞նչ եք կարծում, մեր ժողովուրդը հանդուրժելո՞ւ է սա։ Մեր երկիրը կործանումից փրկելու համար պիտի քշենք այդ հրեշին։ Ուրիշ ճանապարհ չկա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ եթե Փաշինյանը երկու ամիս էլ մնա իշխանության, այս իշխանությունը ում էլ տաս՝ չի վերցնի, ոչ մեկը չի գա այս շենքում վարչապետ աշխատի, այսինքն, ղեկավարելու այլևս բան չի լինելու։
Հարցին՝ Վազգեն Մանուկյանն է՞լ չի գա, Սաղաթելյանը պատասխանեց՝ ոչ մեկն էլ չի գա, այս մարդը ամեն օր կործանում է այս երկիրը։
Մանրամասն՝ տեսանյութում․