Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան հետ չի կանգնի Ուկրաինայի հետ զենքի գործարքներից, այդ թվում՝ լրացուցիչ մարտական անօդաչու թռչող սարքերի հնարավոր վաճառքից՝ չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը։
Bloomberg-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ֆահրեթթին Ալթունն ասել է, որ Կիևի և Անկարայի միջև ռազմական և պաշտպանական համագործակցությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, և որ այդ պայմանավորվածությունները չեն ընդհատվի Ռուսաստանին հաճոյանալու համար։ Ալթունը շեշտել է, որ 2017 թվականին Ռուսաստանից Ս-400 գնելու՝ Թուրքիայի որոշումը հանգեցրել է CAATSA-ի պատժամիջոցներին, սակայն Թուրքիան հետքայլ չի արել։ Նա նշել է, որ դա վերաբերում է նաև Ուկրաինայի հետ կնքված պայմանագրերին։
«Մենք համագործակցության համաձայնագրեր չենք ստորագրում՝ ուղղված այլ երկրի դեմ։ Ռուսաստանն առաջիններից էր, որ իմացավ այս մասին։ Այն պայմանագրերը, որոնք մենք կնքել և ստորագրելու ենք Ուկրաինայի հետ, ուղղակիորեն կապված չեն ներկայիս ճգնաժամի հետ»,- նշել է Ալթունը։