Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի զինված ուժերը ԱՄՆ-ից կստանան հակատանկային և հակաօդային սպառազինությունների նոր խմբաքանակներ այն բանից հետո, երբ Սենատը կընդունի օրինագիծը, որը ներառում է 3,5 միլիարդ դոլար «Ուկրաինա ուղարկված տեխնիկայի ամերիկյան պաշարները համալրելու համար»։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ակնկալվում է, որ փաթեթը կներառի 105 մմ ականանետների և լրացուցիչ Javelin և Stinger հակատանկային ու հակաօդային համակարգերի նոր մատակարարումներ. հայտնում են գործակալության աղբյուրները։
Կոնգրեսից աղբյուրը նշել է, որ նոր գումարները, հավանաբար, կծախսվեն նաև այնպիսի ռազմական տեխնիկայի վրա, ինչպիսիք են M203 նռնականետները, զրահաբաճկոնները, դիպուկահար հրացանները և լազերային հեռաչափերը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հաստատել այս օրինագիծը։
Հինգշաբթի՝ ուշ երեկոյան, Սենատը նույնպես ճնշող մեծամասնությամբ հաստատել է այն։ Ուկրաինային 13,6 միլիարդ դոլար արժողությամբ արտակարգ օգնության փաթեթը պարունակում է նաև 3,5 միլիարդ դոլարը` ռազմական տեխնիկայի և տեխնիկայի մատակարարման վճարի համար: