կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 12:52
Հասարակություն

«Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալին տեսակցության եկած կնոջ մոտ հայտնաբերվել են մեթամֆետամին, մարիխուանա տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, ապակե կաթոցիչ, կոտրված ներարկիչ

«Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալին տեսակցության եկած կնոջ մոտ հայտնաբերվել են մեթամֆետամին, մարիխուանա տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, ապակե կաթոցիչ, կոտրված ներարկիչ

Սույն թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,77 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 2,5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեկ զույգ անլար ականջակալ, ապակե կաթոցիչ և կոտրված ներարկիչ, որում առկա է եղել բաժանորդային քարտ: Այս մասի հաղորդում է Քրեակատարողական ծառայությունը:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: