|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Սույն թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ա. Տ.-ին: Այս մասին տեղեկանում ենք ՔԿԾ մամուլի ծառայությունը։
Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է ծխախոտի երկու տուփ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին և հաշիշի յուղին նմանվող զանգվածներ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: