Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե նախագահի պաշտոնում քննարկվել է նաև իր թեկնածությունը, սակայն ինքն ինքնաբացարկ է հայտնել:
Հարցին, թե կարծել է՝ մրցակցությանը չի՞ դիմանա. Սիմոնյանը պատասխանեց.
«Հարցը մրցակցությունը չի։ Համարում եմ, որ այստեղ իմ աշխատանքը բավականին լավ եմ կատարում, համարում եմ, որ պատասխանատու աշխատանք եմ անում: Շատ-շատ պատճառներ կան, գուցե նաև ես այն ճանապարհը դեռ չեմ անցել, որը պարոն Խաչատուրյանն է անցել: Վերջիվերջո, երկրին պետք է պատասխանատու ձևով մոտենալ, և այդ պատասխանատվության զգացողությունը շատ բարձր է: Դա նույնպես դեր խաղաց իմ որոշման հետ կապված»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, թե Վահագն Խաչատուրյանից բացի, այլ արժանի թեկնածուներ ևս եղել են:
«Եղել է նաև կին թեկնածու: Թե ով է՝ այ, դա չեմ ասի»,- ասաց Սիմոնյանը։