03 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 423.85 |
GBP | ⚊ | 488.97 |
GEL | ⚊ | 150.15 |
RUB | ⚊ | 4.07 |
USD | ⚊ | 402.21 |
Պաշտպանության նախարարը չի կարող Ազատ գյուղում տեղի ունեցածի հետ կապ ունենալ, որովհետև ինքն իր գործառույթի մասով իր աշխատանքն ամբողջովին արել է, այդ քաղաքական սակարկումները շատ սին և անտեղին եմ համարում: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի զորամասին կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհին։
Նա նշեց, որ նախարար Սուրեն Պապիկյանը պատերազմից հետո պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ սկսելով բարեփոխումներ կատարել։
Հայաստանը գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և 2018 թվականից սկսած որևէ դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով որևիցե գնում չկատարենք»։
Նրա խոսքով, Ազատ գյուղում տեղի ունեցած դեպքով ամենամեծ խնդիրը եղել է անվտանգության կանոնների չպահպանումը.
«Պատուհաններին եղել են ճաղավանդակներ, որոնք չպետք է լինեին։ Մարդիկ, ովքեր պատասխանատու են անվտանգության համար, պատժվելու են։ Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, քաղաքական ղեկավարությունն իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։
Վստահեցնում եմ, եթե այս փոփոխությունները չլինեին, նման պատահարներ շատ ավելի շատ կարող էին լինել։ Բայց դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա և փորձել մտցնել քաղաքական օրակարգ՝ անտեղին եմ համարում», - նկատեց ԱԺ նախագահը։