Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես բացառում եմ, որ չլինի «Ոչ»-ի ճամբար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում։
«Չի կարող լինել քարոզարշավ առանց «Ոչ»-ի, ես վստահ եմ, որ կլինի։ Եթե չեն լինի՝ օրենքը դրա լուծումը կտա։ Մենք հիմա ընկել ենք ենթադրության մեջ՝ եթե այդ «Ոչ»-ի ճամբարը լինի, պրն Մարուքյանը Հանրապետականի հետ այնտեղ կլինի՞, թե՞ իրենք կհայտարարեն բոյկոտ։ Ի դեպ, բոյկոտն էլ է ոչ»,-ասաց նա։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ Էդմոն Մարուքյանը փորձում է խուսափել նույնացման պրոցեսից, բայց դա նույնն է․ «ՀՀԿ-ն և պրն Մարուքյանը շատ հաճախ համընկնելու են նաև ապագայում և լինելու Հանրապետականների և մնացածի հետ նույն զամբյուղի մեջ։ Ինքը փախուստի հնարավորություն չունի»։
Նա կրկնեց հին երգը, որ Հայաստանի ժողովրդի ձեռքից փորձ է արվում խլել հեղափոխությունը և ասաց, որ վերջ կդնեն խրամատին և այդ մարդկանց։
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ հետագայում ևս փոփոխություններ լինեն Սահմանադրության մեջ՝ այլ հոդվածների մասով։
Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնությամբ՝ ապրիլի 5-ին տեղի կունենա Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով մտադիր է դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Փոփոխությունը վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածին։ Գործող հոդվածը սահմանում է. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը։ Մինչդեռ նախագիծն առաջարկում է հետևյալ փոփոխությունը. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։
Մանրամասն՝ տեսանյութում․