կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-01 14:03
Աշխարհ

Մալիի կառավարությունը պաշտոնապես պահանջել է գաղութարար Ֆրանսիայի դեսպանից` լքել երկիրը

Մալիի կառավարությունը պաշտոնապես պահանջել է գաղութարար Ֆրանսիայի դեսպանից` լքել երկիրը

Մալիի կառավարությունը պաշտոնապես պահանջել է Ֆրանսիայի դեսպանից՝ 72 ժամվա ընթացքում լքել երկիրը։ Պաշտոնական պատճառը Ֆրանսիայի իշխանությունների վիրավորական հայտարարություններն են։ «Այս գործողությունն ավարտն է նեոգաղութատիրական թելադրանքներից ազատվելու արշավի»,- գրում է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:

Հիշեցնենք, որ Փարիզի և Բամակոյի հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ Մալիի նոր կառավարությունը Ռուսաստանի հետ համագործակցության ուղղություն վերցրեց: Հաշվի առնելով, որ Մալին ոսկու, բոքսիտի, ֆոսֆորի, ադամանդի, որոշ աղբյուրների համաձայն՝ նաև ուրանի հսկայական հանքավայր է, սա Ելիսեյան պալատի համար  հարված էր գոտուց ներքև։ Արդյունքում՝ ֆրանսիական լրատվամիջոցները լիարժեք տեղեկատվական պատերազմ սանձազերծեցին աֆրիկյան պետության դեմ՝ ներառյալ օգտագործելով ռուսական «Վագներ» ռազմական մասնավոր կազմակերպության առկայության գործոնը, և ֆրանսիական գաղտնի ծառայություններն անցան տեղացի իսլամիստների ակտիվ աջակցությանը՝ այդպիսով փորձելով ապակայունացնել իրավիճակը անհանգիստ գավառներում։ Ըստ ամենայնի, Մալիի իշխանությունների համբերությունը հատել է։