|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակը» գրում է. «Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն այս օրերին Հայաստանում է: Մեր թղթակիցը վերջերս նրան տեսել է փողոցում: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նա առաջիկայում նշանակվելու է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ:
Նշենք, որ Ֆադեյ Չարչօղլյանը եղել է նաև 2-րդ և 3-րդ նախագահների արարողակարգի պետը՝ 2005-2010թթ․, երկար տարիներ աշխատել է ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, եղել է հյուպատոս Եգիպտոսում, դեսպան՝ Քուվեյթում, Օմանում, իսկ 2016-ից Հունաստանում է: Ֆադեյ Չարչօղլյանը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի թոռն է, ՀՀ գլխավոր բժշկական գենետիկ Թամարա Սարգսյանի որդին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: