Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
«Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ»,- ասել է Իրանի նախագահը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Իրանի և Ադրբեջանի երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները հարևան երկրների և իսլամական երկրների հետ, քանի որ կարծում ենք, որ մուսուլմանների միջև ցանկացած վեճի և ճեղքվածքի առաջացումը միայն արտաքին միջամտության կհանգեցնի», - նշել է Իրանի նախագահը:
Իր հերթին, Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետությանը դիտարկում է որպես բարեկամ և եղբայրական հարևան և ձգտում է խորացնել երկկողմ կապերը։