կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-20 16:00
Տարածաշրջան

Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է. Չավուշօղլու

Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի նպատակը Երևանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է։ Նա այսպես է մեկնաբանել հունվարի 14-ին Մոսկվայում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։

Ըստ թուրքական NTV հեռուստաալիքի՝ Չավուշօղլուն ասել է, որ հատուկ ներկայացուցիչները քննարկել են բանակցությունների նպատակներն ու խնդիրները։

«Մեր նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է, մենք դա բացատրել ենք, և կարծում եմ, որ Հայաստանը նույնպես պետք է գոհ լինի»,- ասել է նա։

Թուրքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերսկսումից և հատուկ ներկայացուցիչներ նշանակելուց բացի, վստահության ամրապնդման համար լրացուցիչ քայլեր կմշակվեն։