|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հատվածներ կան, որ եթե մենք 3 կմ հետ ենք քաշվում ադրբեջանցիները հայտնվում են ոչ միայն հայկական գյուղերում , այս պարագայում մենք հետ ենք քաշվում ոչ միայն մեր բնակավայրերից, այլ՝ մեր կոմունիկացիաներից։ Մենք տեսել ենք, որ այս ընթացքում ադրբեջանական զորքերը անարգել ելումուտ են անում ՀՀ ինքնավար տարածք»,-այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման հայտարարությանը։
«Քաշաթաղի և Քարվաճառի հանձնումից հետո սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ են ստացել Սյունքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք բնակավայրեր, այս իրավիճակում ևս 1-2 կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է հայրենիքի, այլ խնդիր է նաև ռազմավարական և ռազմական տեսանկյունից»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
«Այս իշխանությունը կա՛մ չի գնահատել Հայաստանի համար դրանից բխող նոր սպառնալիքները, կա՛մ որ շատ ավելի հավանական է, գիտակցաբար գնում է նոր զիջումների ու կորուստների, որի գինը վճարելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի», -կարծիք հյատնեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։