կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-15 13:25
Քաղաքական

Որևէ երկիր երաշխավորված չէ նման դեպքերից. Բաղդասարյանը՝ երեկվա կրակոցների մասին

Որևէ երկիր երաշխավորված չէ նման դեպքերից. Բաղդասարյանը՝ երեկվա կրակոցների մասին

ԱԺ ճեպազրույցների ժամանակ, խոսելով երեկ կենտրոնում հնչած կրակոցների մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ որևէ երկիր երաշխավորված չէ նման դեպքերից:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այդ դեպքը կապված է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, Բաղդասարյանն ընդգծեց, որ մարզպետի անունը կարող են հնչեցնել, բայց ամեն ինչ ցույց կտա նախաքննությունը։

«Մենք չենք կարող իրականացնել իրավապահների գործառույթները, բայց պետք է հետևողական լինենք նման դեպքերի նկատմամբ, դատապարտենք ու քննադատենք նման դեպքերը։ Որևէ զիջում չպետք է լինի, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը նաև նշեց, որ նորմալ է, երբ որոշ քաղաքական ուժեր վերը նշված կրակոցները կապում են հետընտրական գործընթացների հետ, քանի որ հետընտրական ցնցումներ չեն եղել։

Դիտարկմանը, թե այս դեպքերը չեն ապահովում Սերժ Սարգսյան խոստացած ապահով Հայաստանը, նա պատասխանեց, որ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել՝ նշելով, որ հիմա հանցագործությունների թիվը նվազել է:

Հարցին՝ ինքն էլ է Լոռու մարզից, արդյո՞ք տեղյակ չէ կրիմինալ կլաններից, Բաղդասարյանն արձագանքեց. «Ճիշտ է, ես Լոռու մարզից եմ, բայց չեմ ճանաչում նրանց»: