Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր հասարակության մի ստվար զանգված լավագույնը, որ կարողանում է անել, ուրիշների փողերը հաշվելն է, ինչպես նաև ինքնուրույն տասը դրամ չստեղծածի «բարձունքներից» ոչ միայն խորհուրդ, այլև նույնիսկ հրաման արձակելն է, թե ինչպես այլոք ծախսեն իրենց աշխատած գումարները:
Եվ սա այնքան սովորական է դարձել, որ հազիվ թե զարմանալի էր նման բուռն արձագանքը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը: «Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- տեղեկացրել էր Ծառուկյանը:
Ի դեպ, պետք է նշել, որ Հիսուս Քրիստոսի արձաններ տեղադրված են աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Պորտուգալիայում, Լեհաստանում, Բոլիվիայում, Մադեյրա կղզում, Արգենտինայի և Չիլիի սահմանին, Վիետնամում, Ինդոնեզիայում, Իտալիայում, Մալթայում, Պերուում: Իսկ ամենահայտնին, իհարկե, Ռիո դե Ժանեյրոյի հսկայական կոթողն է: Մասնագետների կարծիքով, այս բոլոր արձանները, բացի քրիստոնեության, հավատքի խորրհդանիշ լինելուց, ունեն նաև տնտեսական կարևոր նշանակություն, մասնավորաբար զբոսաշրջության խթանման տեսանկյունից:
Օրինակ՝ ամեն տարի մոտ 1,8 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Ռիո դե Ժանեյրոյում տեղադրված Քրիստոսի արձանը տեսնելու: Սա բավականին տպավորիչ թիվ է, և դժվար չէ հաշվարկել դրա տնտեսական ազդեցությունն այդ երկրի համար: Այնպես որ, ուժեղ անվտանգության գրավականներից է նաև ուժեղ տնտեսությունը, իսկ Հայաստանի համար տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից կարող է լինել հենց զբոսաշրջությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում