Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ-ն Սյունիքում փոքր ձեռնարկությունների ստեղծման ծրագիր է իրականացնում, որի եզրափակիչ փուլ անցած 9 գաղափարների հեղինակ 12 սյունեցի երիտասարդներից 3-ի առաջարկներն այսօր հաղթող կճանաչվեն և կստանան ֆինանսավորում։
«Վերելք Սյունիք» կոչվող ծրագիրը մեկնարկել է 2021թ-ի հոկտեմբերի 12-ին, որն էլ եզրափակվել է բիզնես ճամբարով 2022 թ․ հունվարի 12-ին Կապան քաղաքում։
Սյունիքի երիտասարդների ներուժը բացահայտող ձեռներեցության ծրագիրը նախաձեռնել և կազմակերպել են Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Revolve Consulting-ի և ՀՅԴ ՀԵՄ-ի հետ համատեղ:
Ծրագիրը հիմնված է «Վերելք Արցախ» նախափորձի վրա եւ նպատակ է հետապնդում Սյունիքում ձեռներեցությամբ հետաքրքրված երիտասարդներին տրամադրել գիտելիք և սկզբնական ներդրում, որպեսզի երիտասարդներն իրականություն դարձնեն իրենց բիզնես գաղափարները և գործնական ներդրում ունենան իրենց համայնքների զարգացման և բարգավաճման գործում։
Ծրագիրը նաև միջոց է պայքարելու Սյունիքում պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական մարտահրավերների եւ արտագաղթի միտումների դեմ:
Առաջին փուլը տևել է 3 ամիս, որի ընթացքում 35 մասնակիցներ անցել են դասընթացներ գաղափարի հղացման, շուկայավարման, Ֆինանսների պլանավորման, ռազմավարական կառավարման, հանրային խոսքի, բիզնես գաղափարի ներկայացման վերաբերյալ։
Դասընթացների արդյունքում մասնակիցները մշակել և կատարելագործել են սեփական գաղափարները։ Ծրագրի վերջին՝ 3-րդ փուլում մասնագիտական ժյուրին ընտրում է 3 ամենահաջողված գաղափարները, որոնք էլ կստանան ֆինանսավորում ծրագրի կազմակերպիչների կողմից։
Ընտրական փուլին առաջարկում ենք հետևել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ: