|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«
Թուրքիան այսօր կրկին պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը։
Ադրբեջանի ահաբեկչական զինված ուժերն այսօր կրկին կրակել են Գեղարքունիքի մեր դիրքերի ուղղությամբ, ունենք 1 զոհ և 2 վիրավոր։
Զուգահեռաբար Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են «Զանգեզուրի միջանցք» պահանջել, Ադրբեջանը բարձրաձայնում է մոտ 100 միլիարդ դոլար ռազմատուգանքի մասին, պահանջում է ինչ-որ «անկլավներ», 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, խոչընդոտում է ՀՀ տարածքում գործարանների բացմանը (ոնց Երասխում), շարունակում է օկուպացված պահել ՀՀ տարածքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում․․․
Ընդամենը օրեր առաջ էլ ցեղասպանություն և էթնիկ զտումներ իրականացրեց Արցախում՝ օկուպացնելով Արցախի մնացյալ ողջ տարածքը․․․
Ասել է, թե Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի և հայերի հանդեպ հետևողականորեն իրականացնում են ֆիզիկական բնաջնջման և տնտեսական ոչնչացման պետական ծրագիր։
Բայց Հայաստանում թուրքին թողած շարունակում են թշնամի սարքել այլոց, խոսել «խաղաղություն»-ից ու ջայլամի նման անտեսել մեր գլխին կախված սպառնալիքները, հորթի հրճվանքով էլ քայլել դեպի թշնամին․․․
Անգամ կենդանին ինքնապահպանման և ինքնապաշտպանման բնազդ ունի։ Մենք փաստորեն դրանից իսպառ չունենք․․․»: