Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Մի բան ես չեմ կարողանում հասկանալ՝ մի հատ խղճուկ, փոքր մարդ՝ խաբելով ամբողջ ժողովրդին, եկավ իշխանության, կործանեց ամբողջ երկիրը և մենք այսքան հզոր, խելոք, անձնազոհ, ազնիվ մարդկանցով այդ փոքր մարդու դեմ ենք պայքարում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը «Արժանապատվության երթից» հետո հանրահավաքի ժամանակ Ֆրանսիայի հրապարակում։
«Բայց պատկերացնո՞ւմ եք ինքը ինչ արեց․ այստեղից ջոկատները գնում էին ռազմաճակատ, ինքը ոչ միայն սպանեց այն 5 հազար հոգուն, որ զոհվել են, ինքը երկրորդ անգամ սպանեց Եռաբլուրում թաղված բոլոր մեր հերոսներին։ Ես նրանց մեծ մասին ճանաչում էի։ Եվ ես որ պայքարում եմ, պայքարում եմ ոչ միայն ապագայի համար, այլ նաև մեր այդ տղերքի հիշատակի համար, որոնք զոհվեցին՝ երազելով, որ մենք ունենալու են հզոր, անկախ, միացյալ երկիր։ Միայն թե պետք է պայքարել մինչև վերջ և մենք հաղթելու ենք, այդտեղ հարց չկա»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ մենք հիմա իրարից մի քիչ հիասթափվել ենք, մենք ինքներս մեզնից ենք հիասթափվել, մեկ-մեկ ընկճվում ենք, բայց ասաց, որ մենք հզոր ժողովուրդ ենք։
«Մենք նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր պետությունն ենք լինելու, ամենաազդեցիկ պետությունն ենք լինելու, մենք ապահովելու ենք մեր հաջորդ սերունդների համար բարեկեցիկ, երջանիկ կյանք»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
Նա վստահեցրեց, որ այն ամենը, ինչի համար տասնյակ տարիներ պայքարում ենք, այդ ամենը պետք է իրականացնենք։
«Հաղթանակ»,-վանկարկեցին ցուցարարները։
Ավելի վաղ ներակայացրել էինք Իշխան Սաղաթելյանի կոչը՝ բարձրացնել բռունցքները։
Մանրամասն՝ տեսանյութում․