Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրատես»-ը գրում է. «Ներկուսակցական բախման հետևանքով «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ բյուրոյի անդամ Աբո Պողիկյանը հեռացվել է ՀՅԴ-ից: Այս առնչությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վերահաստատեց` լինելու է հերթական ընդհանուր ժողով, որից առաջ, բնականաբար, խմորումներ կլինեն: Ինչ վերաբերում է Աբո Պողիկյանի հեռացմանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց. «Ով էլ որ լինի, բոլորին էլ հարգանքով ենք վերաբերվում որպես անձի, բայց բոլորն էլ պետք է իմանան, որ դաշնակցությունը մեծ ու փոքր չի ճանաչում, եթե կա կանոնագիր, որով կառույցը գոյություն ունի, պետք է հարգենք այդ ավանդույթը, դրա շնորհիվ է, որ դաշնակցությունը կենսունակ է: Ոչ մեկին իրավունք չի տրված խախտելու դա»:
Հարցին` դրսի կառույցների կարծիքը հաշվի չե՞ք առնում (գրել էինք, որ սփյուռքի կառույցները ՀՅԴ-ի այսօրվա քաղաքական դիրքորոշումը ճիշտ չեն համարում), Արմեն Ռուստամյանը շեշտեց. «Բոլորի կարծիքն էլ հաշվի ենք առնում, բայց ըստ մեր կանոնադրային ընթացակարգի: Մենք դրա համար ձև ենք որդեգրել, թե ինչպես հաշվի առնել մեր շարքային ընկերների կարծիքը: Ինչն էլ անում ենք: Իսկ եթե որևէ շարքային ընկեր համարում է, որ իր չընդունված կարծիքը կարող է հրապարակավ պաշտպանել, դա արդեն դաշնակցություն չէ, թող դուրս գա կուսակցությունից ու գնա պաշտպանի իր մարդկային իրավունքները: Կուսակցությանը հարվածել` ներսում լինելով, այսինքն` դեմ գնալ որոշումներին, երբ երդում է տվել, որ պետք է դրանք կատարի անգամ կյանքի գնով, ճիշտ չէ, թող այդ երդմանը հարազատ մնա»: