Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերելք» Սյունիքը ընդունակությունների, կապիտալի եւ կարողությունների հիբրիդային ձեռներեցության ծրագիր է, որը նախաձեռնել և կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բիւրոյի Երիտասարդական գրասենյակը Revolve Consulting-ի հետ, ՀՅԴ ՀԵՄ-ի ջանքերով:
«Վերելք» Սյունիք ծրագիրը մեկնարկել է սույն թվականի հոկտեմբերի 12-ին։ Այն հիմնված է «Վերելք» Արցախի փորձի վրա և նպատակ է հետապնդում Սյունիքում ձեռներեցությամբ հետաքրքրված երիտասարդներին տրամադրել գիտելիք և սկզբնական ներդրում, որպեսզի երիտասարդներն իրականություն դարձնեն իրենց բիզնես մտքերը և գործնական ներդրում ունենան իրենց համայնքների զարգացման և բարգավաճման գործում։
Ծրագիրն արդեն ավարտել է իր առաջին փուլը, որին մասնակցել են 35 երիտասարդներ՝ Սյունիքի տարբեր բնակավայրերից։ Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում մասնակցել են հետևյալ թեմաներով դասընթացների, որոնք անց են կանցվել ոլորտի առաջատար մասնագետների կողմից․
● Գաղափարի հղացում
● Շուկայավարում
● Ֆինանսների պլանավորում
● Ռազմավարական կառավարում
● Հանրային խոսք
● Բիզնես գաղափարի ներկայացում
Դասընթացների արդյունքում մասնակիցները մշակել և կատարալագործել են սեփական գաղափարները։ Դասընթացները հաջողությամբ ավարտած 12 երիտասարդներ (9 ծրագիր) արդեն ընտրվել են և կմասնակցեն «Վերելք» Սյունիք ծրագրի երկրորդ փուլին՝ Բիզնես ճամբարին, որը տեղի կունենա 2022 թ․ հունվարի 12-16 Կապանում։ Բիզնես ճամբարի ընթացքում արդեն իսկ ընտրված 12 մասնակիցները եռօրյա խտացված աշխատանքներից հետո, պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը Վերելք Սյունիք ծրագրի ժյուրիի անդամներին։
Բիզնես ճամբարի ավարտին հաղթող նախագծերը կմտնեն մոնիտորինգի փուլ, որը կուղեկցի ձգտող ձեռներեցներին համապատասխան խորհդատվությամբ եւ սկզբնական ներդրումով:
Վերելք ծրագրի առաքելությունն է՝ երիտասարդության գիտելիքների պաշարի հզորացումը, թիկունք կանգնել եւ խրախուսել՝ սեփական միտքերը եւ գաղափարները իրականություն դարձնելու համար, ծառայելով իրենց համայնքին եւ շրջապատին: Իսկ ներազգային գետնի վրայ, կարեվոր միջոց է հանդիսանում պայքարելու Արցախում եւ Սյունիքում պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական եւ դեմոգրաֆիկ մարտահրավերները դիմագրավելու նպատակով: