Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, որը գլխավորում է ԵԱՀԿ-ն, զգուշացրել է Եվրոպայում պատերազմի հավանականության և Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու խաղաղ ճանապարհներ փնտրելու անհրաժեշտության մասին։
«Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պատասխանատվության տարածաշրջանում պատերազմի սպառնալիքն այժմ շատ ավելի մեծ է, քան երբևէ վերջին 30 տարիների ընթացքում, և ԵԱՀԿ-ն պետք է ջանքեր գործադրի դրանից խուսափելու համար», - ասվում է ԵԱՀԿ-ի գործող նախագահ և Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հայտարարության մեջ:
«Մասնակից պետություններն այսօր հատկապես բախվում են խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող մարտահրավերների՝ ձգձգվող հակամարտություններ, ռազմական առճակատում, արմատականացում, ահաբեկչություն, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման ռեժիմի քայքայում, COVID-19 համաճարակի հետևանքներ, իսկ հիմնարար իրավունքների ու ազատությունների զգալի խախտումները հանգեցնում են մեր հասարակություններում անորոշության, անկանխատեսելիության, մասնատվածության և վախերի աճին»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը։
«Ակնհայտ է, որ այսօր ԵԱՀԿ տարածաշրջանում պատերազմի վտանգը շատ ավելի մեծ է, քան երբևէ վերջին 30 տարվա ընթացքում»,- ընդգծել է Ռաուն։
Նրա խոսքով՝ այս ամենը մարտահրավեր է ԵԱՀԿ-ի համար, որը փորձում է պատերազմը դուրս մղել Եվրոպայից։ ԵԱՀԿ-ի ջանքերի գործիքներն են՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Նոր Եվրոպայի Փարիզի խարտիայի հիմնարար սկզբունքները: