կարևոր
2746 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-15 12:39
Քաղաքական

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պաշտոնապես զգուշացնում են Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգի մասին․ Նաիրի Հոխիկյան

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պաշտոնապես զգուշացնում են Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգի մասին․ Նաիրի Հոխիկյան

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պաշտոնապես զգուշացնում են Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգի մասին։ Այս մասին գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«ԱՄՆ ազգային հետախուզության գրասենյակը ամենամյա զեկույցում, որը գրվել է փետրվարի 5-ին ու հրապարակվել է մարտի 11-ին, հայտարարել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վտանգի մասին։

«Անցումը ԼՂ կառավարումն էթնիկ հայերից ադրբեջանցիներին և Ադրբեջանի կողմից ցամաքային միջանցքին դեպի իր էքսկլավին կապող պահանջը կբարձրացնի զինված առճակատման վտանգը»,-մասնավորապես ասված է ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցում (նկարը՝ կից)։

ԱՄՆ ազգային հետախուզության ամբողջական զեկույցը՝ այստեղ ( https://www.dni.gov/.../ATA-2024-Unclassified-Report.pdf )

Իսկ ահա Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը թարմացրել է 1 ամիս առաջվա՝ 2024թ․ փետրվարի 2-ի զգուշացումը ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին՝ ռազմական վտանգի պատճառով չայցելել Վարդենիսի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններ, Երասխի մոտ չկանգնել (նկարը՝ կից)։

Նույնկերպ Ռուսաստանի դեսպանությունը կարմիր ֆոնի վրա պահպանում է զգուշացումը՝ չայցելել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզեր (նկարը՝ կից)։

Գերտերությունները տարբեր միջոցներով մեզ զգուշացնում են Ադրբեջանի նախապատրաստած ագրեսիայի մասին, իսկ Հայաստանի կառավարությունը նստած ծառի տակ՝ նկարում է նապաստակ։

Մեր հույսը մեր բանակն է, որի զինվորականների նվիրումից ու չնահանջելու հաստատակամությունից է կախված լինելու Հայաստանի պետականության ճակատագիրը»։