|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է ԼՂ խնդրի չկարգավորված լինելու պատրվակի ներքո մերժել Ադրբեջան մուտք գործել ցանկացող յուրաքանչյուր ՌԴ քաղաքացու, ով ուղիղ կամ անուղղակի ծագումնաբանական կապ ունի հայ ազգի հետ: Ադրբեջան մուտք գործելու մերժումը սահմանապահ ծառայությունը մեկնաբանում է այդ մարդկանց անվտանգությունը ապահովելու անհնարինությամբ:Ռուսական կողմը բազմիցս դիմել է ադրբեջանական կողմին` հայտնելով, որ անթույլատրելի է ՌԴ քաղաքացիների` Ադրբեջան մուտքը սահմանափակելը և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելը: Սակայն ադրբեջանական կողմը չի արձագանքել ՌԴ դիմումներին: Հաշվի առնելով վերոգրյալը, խորհուրդ է տրվում Ադրբեջան մեկնել ցանկացող ՌԴ քաղաքացիներին հաշվի առնել հնարավոր ռիսկերը: Այս հայտարարությունը հրապարակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: