կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-23 12:00
Աշխարհ

ԱՄՆ պետդեպը նախազգուշացնում է Եվրոպայում հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

ԱՄՆ պետդեպը նախազգուշացնում է Եվրոպայում հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

ԱՄՆ պետդեպարտամենտը Բրյուսելի ահաբեկչություններից հետո նախազգուշացրել է իր քաղաքացիներին Եվրոպայում նոր ահաբեկչությունների վտանգի մասին:

Ըստ Foxnews-ի՝ պետդեպը կոչ է արել իր քաղաքացիներին` զգոն լինել հասարակական վայրերում, հատկապես` կրոնական տոների եւ խոշոր փառատոների ժամանակ, ինչպես նաև Եվրոպա ճանապարհորդությունների ռիսկի մասին:

«Ահաբեկչական խմբավորումները շարունակում են Եվրոպայի տարածքում հարձակումներ իրականացնել։ Նրանց թիրախում կարող են հայտնվել մարզական միջոցառումները, զբոսաշրջության կենտրոններն ու տրանսպորտային ենթակառուցվածքները»,- նշվել է պետդեպի հայտարարության մեջ։