կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 20:47
Հասարակություն

Ֆեյսբուքը քննարկելու է հայկական մեդիահարթակները արգելափակելու որոշումների դեմ իմ բողոքը՝ կապված հայ ազգային հերոսների անունների կիրառման հետ. Ն. Հոխիկյան

Ֆեյսբուքը քննարկելու է հայկական մեդիահարթակները արգելափակելու որոշումների դեմ իմ բողոքը՝ կապված հայ ազգային հերոսների անունների կիրառման հետ. Ն. Հոխիկյան
Ֆեյսբուքի ադմինիստրացիան քննարկման է վերցրել հայկական մեդիահարթակները արգելափակելու որոշումների դեմ իմ բողոքը՝ կապված հայ ազգային հերոսների անունների կիրառման հետ։ Բողոքի քննարկմանը մասնակցելու է նաև անկախ փորձագետների հանձնաժողովը՝ հասկանալու համար, թե որքանով են արդարացված այդ արգելափակումները և որքանով են կապված քաղաքական հետապնդումների հետ։
 
Եթե կարողանամ հասնել հաջողության, ապա կդադարեցվի ամբողջ հետապնդումը հայկական մեդիահարթակների նկատմամբ և մեր հայրենակիցների պրոֆիլներն ու էջերն այլևս չեն արգելափակվի մեր ազգային հերոսների անունները օգտագործելու համար։
 
Եվ քանի դեռ ես մենակ պայքարում եմ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած այս ծրագրի դեմ, Հայաստանի երեք գերատեսչություններ իմ նամակներին արձագանքում են, թե դա իրենց գործը չի կամ զբաղվում են։ Վերջ։ Ոչինչ չեն անում։
 
Բայց ես դեռ հույս ունեմ, որ ԱԳՆ-ն, ՊՆ-ն և ԲՏԱ-ն վերջապես ընդառաջ կգնան իմ կոչերին ու արդեն արված քայլերին և կորոշեն զբաղվել Հայաստանի ազգային հերոսների հեղինակության պաշտպանությամբ և պետության անունից բանակցություն կվարեն միջազգային կազմակերպությունների դեմ։
 
Նաիրի Հոխիկյան
 
Լրագրող, մեդիափորձագետ