|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Եվրախորհրդարանի՝ 2021 թվականի մարտի 11-ի բանաձևը սիրիական հակամարտության վերաբերյալ միանշանակ հաստատում է այն փաստը, որ Թուրքիան վարձկաններ է ներգրավել Սիրիայից Արցախ:
Բանաձևի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ»:
«Կոչ ենք անում Թուրքիային՝ դուրս բերել զորքերը Հյուսիսային Սիրիայից, որը նա ապօրինաբար բռնազավթել է..., դատապարտում ենք սիրիացի քրդերի ձերբակալությունն ու դատապարտումը Թուրքիայում..., անհանգստություն ենք հայտնում, որ թուրքական զորքերի տեղաշարժը կարող է պատճառ հանդիսանալ քրդերի էթնիկ զտումների համար, ընդգծում ենք, որ Թուրքիայի ապօրինի ներխուժումն ու օկուպացիան վտանգում են խաղաղությունը Սիրիայում, Մերձավոր Արևելքում և Արևելյան Միջերկրականում։ Կտրականապես քննադատում ենք Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, որը միջազգային իրավունքի նորմերի խախտում է»,– նշվում է Եվրախորհրդարանի տեքստում։