|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքը իրա գերիներին դուրս չի թողնում, ձմեռ օրով ինձ հանել դուրս են գցել, ոտքերիս նայեք, հիվանդ եմ։ Ամոթ չեն անում, էս երկիրն ինչ արեցին։ Թուրքից բեթար են, հանել-գցել են դուրս. Yerkir.am-ի հետ զրույցում ասում է կառավարության շենքի առջեւ նստած մի անօթեւան։
Վերջինս «Հաղթանակ» թաղամասում գտնվող թիվ 1 տուն-ինտերնատ տարված Վարդաշենի անօթեւաններից է։ Նրան եւ եւս մեկ անօթեւանի տնօրինությունը դուրս է վռնդել` առանց պատճառաբանության։
Հիշեցնենք, որ Վարդաշենում գտնվող՝ անօթեւանների կացարանի 93 բնակիչներին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մինչեւ դեկտեմբերի 31-ը կացարանը լքելու ժամանակ էր տվել, որից հետո ստիպողաբար տեղափոխել 4-րդ գյուղ՝ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ
Մանրամասները՝ տեսանյութում
Լ․Ս․