|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ինչպեսև նախատեսվում էր, այսօր մեծ թվով գյումրեցիներ են հավաքվել Շիրակի մարզի դատախազության շենքի առջև` ստանալու իրենց ներկայացրած վերջնագրի պատասխանը:
«Մենք եկել ենք, որպեսզի իմանանք մեր պահանջի կատարման մասին լուրը»,- հայտարարեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը` հերթական անգամ հիշեցնելով, որ իրենց նպատակ այն է, որպեսզի հանցագործը դատվի Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից և պատիժը կրի Հայստանում:
Անդրադառնալով գլխավոր դատախազի և դատախազության հայտարարություններին` նա ասաց. «Դատախազությունն օրենքը գիտի, իր ուզած ձևով մեկնաբանելու գիտելիքներն ունի: Ցանկացած 7-րդ դասարանի երեխա այս պահանջը հասկացել է, և դատախազությունը ևս պետք է հասկացած լինի: Իմ կարծիքով` նրանց այլևս հարցեր չունենք տալու: Իրանցից բեթար կարանք կռուտիտներ հորինենք»: