Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմության դասավանդման ժամանակ Հայոց ցեղասպանության խնդրին համապատասխան ուշադրություն չի դարձվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, ՀՅԴ անդամ Խաչատուր Ստեփանյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կազմակերպած՝ «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։
Նա նշեց, որ առանձին կուսակցության կամ առանձին անհատների նախաձեռնությամբ հնարավոր չէ սերունդների մեջ պահանջատիրություն դաստիարակել։
«Պահանջատիրությունը պետք է դաստիարակել դպրոցից, և այդ ամբիցիան սերունդների մեջ պետք է սրսկել, որ իրենք թուրքից հայրենիք ունեն ստանալու և իրենք պետք է մեծանան Մեծ Հայաստան կերտելու երազով»,-ասաց նա։
Եթե մենք դպրոցում փորձում ենք թշնամու կերպարի վերանայում իրականացնել, նշեց պատմաբանը, անշուշտ հասարակությունը կարճ ժամանակ անց բոլորովին այլ մոտեցում կցուցաբերի մեր պահանջատիրությանը։
«Ընդհակառակը, պետք է սերունդներին դաստիարակել, որ թուրքը մեր թշնամին է, թուրքը մեզ Ցեղասպանության է ենթարկել, և մեր սերունդները պետք է դաստիարակվեն ցեղասպան թուրքին պատժելու, ցեղասպան թուրքից հայրենիք ետ բերելու գաղափարով։ Առանց այդ դաստիարակության մեր հասարակությունը չի կարող, ասենք, եթե վաղը Սևրյան Հայաստան մեզ մատուցեն, մենք կարող է պատրաստ չլինենք որպես հասարակություն»,-ընդգծեց Խաչատուր Ստեփանյանը։
Նրա դիտարկմամբ՝ գիտական քննարկումները լավն են, բայց քիչ են, պետք է սերունդների մեջ պահանջատիրություն դաստիարակել և դա սկսել դպրոցից։
Նշեց, որ սա ասում է՝ ելնելով նաև Էրդողանի և Ալիևի այսօրվա հայտարարություններից։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․